ՄՄարիամ Մխիթարյան

Եթե պարզվի, որ ռուսական պատվիրակության մասնակցությունը պարզապես շոու է, միջազգային հանրությունը պարտավոր է վճռականորեն արձագանքել. Զելենսկի

Եթե պարզվի, որ ռուսական պատվիրակության մասնակցությունը պարզապես շոու է, միջազգային հանրությունը պարտավոր է վճռականորեն արձագանքել. Զելենսկի

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահը հանդես է եկել Թուրքիայում ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ հայտարարություններով: Ըստ Զելենսկու՝ Ստամբուլում ռուսական պատվիրակությունը ներկայացված է ցածր մակարդակով, և նրա անդամներից ոչ  ոք Ռուսաստանում որոշումներ կայացնելու իրավասություն չունի:

«Եթե Ստամբուլում Ռուսաստանի ներկայացուցիչները չկարողանան այսօր համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ, ապա ակնհայտ կդառնա, որ Պուտինը շարունակում է բոյկոտել դիվանագիտությունը։ Եթե պարզվի, որ ռուսական պատվիրակության մասնակցությունը պարզապես շոու է, միջազգային հանրությունը պարտավոր է վճռականորեն արձագանքել, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի և բանկերի նկատմամբ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը համոզված է, որ խաղաղ բանակցությունների հանդեպ նվազագույն վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ է իրականացնել ռազմագերիների փոխանակում և ապահովել երեխաների վերադարձը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում