ՎՎարդան Հովսեփյան

Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լիտվայի խորհրդարանի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն ու պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի  ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Վիկտորաս Պրանցկետիսը Սեյմասի անունից  ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել նահատակների հիշատակը:

Վիկտորաս Պրանցկետիսը հուշամատյանում գրառել է. «Գիտենք, հիշում ենք, սգում ենք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում