ՎՎարդան Հովսեփյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է կրոնական միջազգային խոշորագույն կազմակերպության պատվավոր նախագահ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է կրոնական  միջազգային խոշորագույն կազմակերպության պատվավոր նախագահ

Սեպտեմբերի 25-ին «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ և տարբեր կրոնական համայնքներ ներկայացնող 700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր նախագահ: 

«Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միությունը կազմված է տարբեր կրոնական առաջնորդների համաշխարհային խորհրդից, վեց տարածաշրջանային միջկրոնական մարմիններից և 90-ից ավելի ազգային մարմիններից, ինչպես նաև մի շարք միջկրոնական երիտասարդական միություններից: Կազմակերպության նպատակը հանուն խաղաղության աշխարհի տարբեր կրոնական համայնքների արդյունավետ համագործակցության տեսլականով նպաստելն է դրանց միջև փոխգործակցության ձևավորմանը, համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում խաղաղության և համընդհանուր բարեկեցության հաստատմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում