ՀՀայկ Նավասարդյան

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցեն 10 պատանի և 1 խմբավար

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցեն 10 պատանի և 1 խմբավար

Արդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաև Հայաստանը:

Հունիսի 20-ից հուլիսի 6-ը ԱՊՀ երկրների ձևաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագրին մասնակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել են 10 մասնակից և 1 խմբավար:

Ծրագրի մասնակիցների և նրանց ծնողների հետ մայիսի 15-ին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Նա մանրամասն ներկայացրել է նախատեսված ծրագիրը, պատասխանել երեխաների հարցերին:

15 օրվա ընթացքում «Հիշողության գնացքով» պատանիները լինելու են Ռուսաստանի և Բելառուսի 15 քաղաքներում, մասնակցելու են հետաքրքիր և տպավորիչ միջոցառումների, ծանոթանալու և ընկերանալու են այլազգի հասակակիցների հետ:

Հագեցած ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն ռազմական փառքի վայրեր, կմասնակցեն ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տարբեր միջոցառումների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում