ՄՄարիա Գաբրիելյան

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 13-ին՝ կեսօրից հետո դեպի երեկո, հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ և կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

 
«Ուժեղ կարկտահարություններ են գրանցվել Արագածոտնի և Լոռու մարզի մի շարք համայնքներում, իսկ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ գյուղերում զարգացել է գերհզոր ամպրոպային ամպ, որից 1 ժամվա ընթացքում թափվել է մոտ ամսական նորմայի չափ անձրև՝ առաջացնելով ջրածածկումներ։

 

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Հանրապետության առանձին գոտիներում, այդ թվում՝ Երևանի առանձին մասերում անձրևները կլինեն հորդառատ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում