ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ-ում չի կարող ստեղծվել որևէ այլ պետություն, և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում. Տարոն Չախոյան

ՀՀ-ում չի կարող ստեղծվել որևէ այլ պետություն, և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում. Տարոն Չախոյան

Հայաստանի Հանրապետությունում չի կարող ստեղծվել որևէ այլ պետություն, և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

 

«ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում։ Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է։

 

Հակառակ դեպքում՝ ԼՂ լուծարումը ստորագրողները, ովքեր պետությանը վերաբերվում են սեփական գրասենյակի տրամաբանությամբ, մի օր էլ Հայաստանից Լատինական Ամերիկայում կամ Աֆրիկայում նոր պետություն կստեղծեն կամ կլուծարեն»,- գրել է Չախոյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում