ԼԼիլիթ Սեդրակյան

Լեհական Vader դեթ մետալ խմբի համերգը կկայանա Poligraf ակումբում

Լեհական Vader դեթ մետալ խմբի համերգը կկայանա Poligraf ակումբում

Լեհական Vader դեթ մետալ խմբի համերգը կկայանա է նախատեսված օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 20։00-ին Poligraf ակումբում:-  հայտնել է համերգի կազմակերպիչ Zhesht Events-ն իր ֆեյսբուքյան էջում:

«Մենք ապշած ենք ամբողջ աշխարհից ստացված ջերմ խոսքերից։ Աջակցություն հայտնեցին նաև Poligraf-ի մեր ընկերները, ովքեր մեծահոգաբար առաջարկեցին իրենց ակումբը համերգի անցկացման համար»,- գրված է կազմակերպչի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ Տիկնիկային թատրոնը չեղարկել էր լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին բեմ տրամադրելու որոշումը։ Պատճառը՝ ամերիկաբնակ մի ֆբ-օգտատիրոջ դժգոհությունն էր առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում, այն էլ ՝ Տիկնիկային Թատրոնում»: Ի պաշտպանություն  Vader դեթի հանդես եկան հեղինակավոր երաժիշտներ՝   System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:

Vader-ը  լեհական դեթ մետալ ժանրի վետերաններից է: Խումբը ստեղծվել է 1983 թվականին,   վերցնելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի գլխավոր կերպարներից մեկի Vader անունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում