Քելոգը հույս է հայտնել, որ Պուտինը կմեկնի Թուրքիա՝ բանակցելու Կիևի հետ

Քելոգը հույս է հայտնել, որ Պուտինը կմեկնի Թուրքիա՝ բանակցելու Կիևի հետ

Ռուս-ուկրաինական կարգավորմանն է անդրադարձել ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը քննարկում է Դնեպրից արևմուտք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ուժերի տեղակայման հարցը։

Քելոգը չի բացառել, որ եթե ռուս-ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի, Վաշինգտոնը կարող է աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Նրա համոզմամբ՝ կարգավորման հասնելու համար կողմերը պետք է գնան զիջումների: Քելոգն ընդգծել է հրադադարի կարևորությունը: 

ԱՄՆ հատուկ բանագնացը նաև հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա՝ բանակցելու Կիևի հետ, նրա խոսքով՝ այդ դեպքում Ստամբուլում կլինի նաև Թրամփը: Ըստ Քելոգի՝ Ուկրաինա-Ռուսաստան ուղիղ երկխոսությունը կարող է հիասքանչ արդյունքներ տալ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ մայիսի 15-ին կարող է մեկնել Թուրքիա՝ ներկա լինլու ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին: Ակնկալվում է, որ Թուրքիա են մեկնելու ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Քիթ Քելոգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում