ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իրինա Մազուրը հայտարարել է, որ Ադրբեջանում կազմակերպության գրասենյակը փուլ առ փուլ կդադարեցնի իր գործունեությունն առաջիկա ամիսներին:

Ավելի վաղ Ադրբեջանում իրենց աշխատանքի դադարեցման մասին էին հայտարարել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար: Դրանց թվում էր նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում