ՆՆարե Ոսկանյան

Հասարակական խորհուրդը քննարկել է առողջապահության 5-ամյա ռազմավարությունը

Հասարակական խորհուրդը քննարկել է առողջապահության 5-ամյա ռազմավարությունը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը: Հասարակական խորհրդի անդամները քննարկել են ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարությունը և Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող՝ 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ռազմավարության վերաբերյալ, որոնք կրկին կքննարկվեն  փաստաթղթում ներառելու նպատակով: Միաժամանակ՝ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, հիվանդությունների կանխարգելմանը, անպտղության և սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում