ԳԳոհար Սարգսյան

Անդրադարձ է կատարվել աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին

Անդրադարձ է կատարվել աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՏԿԵ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

Խուդաթյանն ընդգծել է, որ այն ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել հաջորդ հնգամյա ծրագրի շրջանակներում ևս։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նախարարը կարևորել է այդ ուղղությամբ համայնքներում տարվող աշխատանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում