Համերկրացուն սպանած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է

ԱԱսպրամ Սարատիկյան

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց:

«Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում Ռուբինյանց-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի մի երիտասարդ: Նա հայտնել է, որ ինքն է դանակահարել 22-ամյա համերկրացուն:

23-ամյա օտարերկրացին կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 23-ամյա երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Ժամը 22:40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 22-ամյա Վիջեյ Կ.-ն մահացել է:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում