ԼԼիլիթ Ասատրյան

Մասատո Կանդան վերահաստատել է ԱԶԲ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ի զարգացման առաջնահերթություններին

Մասատո Կանդան վերահաստատել է ԱԶԲ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ի զարգացման առաջնահերթություններին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Միլանում ընթացող Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան ժողովի շրջանակներում հանդիպել է ԱԶԲ նորանշանակ նախագահ Մասատո Կանդային՝ քննարկելու երկկողմ համագործակցության նոր ուղիները և տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական ծրագրերը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և տարածաշրջանի ներդրումային հնարավորություններին և տնտեսական աճի խթանմանն ուղղված բարեփոխումներին։ Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովման համատեքստում:

 

 

ԱԶԲ նախագահ Մասատո Կանդան բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված ֆինանսական կառավարման և ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև վերահաստատել ԱԶԲ-ի պատրաստակամությունը՝ ապագայում ևս աջակցելու Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։

 

Այս հանդիպումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև շարունակական և արդյունավետ համագործակցության ամրապնդման գործընթացում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում