ԳԳոհար Սարգսյան

Նման հրապարակումները առանց պետական աջակցության և միջամտության հնարավոր չեն․ Արսեն Թորոսյանի արձագանքը՝ «London Times»-ի հրապարակմանը

Նման հրապարակումները  առանց պետական աջակցության և միջամտության հնարավոր չեն․ Արսեն Թորոսյանի արձագանքը՝ «London Times»-ի հրապարակմանը

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «London Times» անունով կայքի հրապարակմանը՝ նշելով․

«Հիբրիդային հարձակումները «պոզով-պոչով» չեն լինում: Մի քանի օր առաջ էինք խոսել, որ հիբրիդային հարձակումները ԱԺ ընտրություններին ընդառաջ գնալով շատանալու են, և ահա եկավ հերթականը մի անհայտ ռուսական ֆոնդից, որն իբր պայքարում է բռնաճնշումների դեմ:

Առնվազն ինձ համար ակնհայտ է, որ նման հրապարակումները առանց պետական աջակցության և միջամտության հնարավոր չեն և լավ տեղավորվում են «ամերիկյան բիոլաբորատորիաների» տեղեկատվական սոուսի տակ և տարածվում են նույն խավարասեր կամ խավարամիտ շրջանակների կողմից մեր երկրում` նպաստելով այդ հիբրիդային հարձակումներին:

Հ.Գ. բովանդակությանը այնքան անլուրջ է, որ չեմ էլ ուզում անդրադառնալ»:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է անդրադարձել հրապարակմանը՝ նշելով, որ ակնհայտ սուտ պնդում է արվել «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին: 

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ նշել էր․ «Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում