ԼԼուսինե Մուրադյան

Հրդեհ՝ բեռնատարի բեռնախցիկում. այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ

Հրդեհ՝ բեռնատարի բեռնախցիկում. այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ

Մայիսի 9-ին` ժամը 12:34-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Renault մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում