ԳԳոհար Սարգսյան

Ստորագրվել է հայագիտության խթանման մասին փոխըմբռնման հուշագիր․ հայ-ավստրիական համագորժակցության հեռանկարները

Ստորագրվել է հայագիտության խթանման մասին փոխըմբռնման հուշագիր․ հայ-ավստրիական համագորժակցության հեռանկարները

Մայիսի 7-ին ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Փարիզ Լոդրոնի» համալսարանի ռեկտոր Բերնարդ Ֆյուգենշուհի հետ՝ քննարկելու համագործակցության հետագա հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

 

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Զալցբուրգի Փարիզ Լոդրոնի համալսարանի միջև հայագիտության խթանման մասին փոխըմբռնման հուշագիր:

 

Նույն օրը դեսպան Հովհաննիսյանը մասնակցել է Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների և մշակութային ժառանգության վայրերի ծրագրի 2025թ. ցանկում ընդգրկվելու կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի բացմանը և գիտական սեմինարին՝ հանդես գալով բացման ելույթներով:

 

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել համալսարանի ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների խթանման գործում՝ խիստ կարևորելով դրա նշանակությունը Հայաստանի համար: Դեսպան Հովհաննիսյանը, ի դեմս ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտի, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել հայկական մշակութային կոթողների պաշտպանության գործում՝ նպաստելով նաև դրանց համաշխարհային ճանաչմանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Յասմին Դում-Թրագուտը, եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցի ներկայացուցիչ Գայանե Կասնատին և «Blue Shield Austria»-ի ներկայացուցիչ Կոնստանտին Շտաուս-Ռաուշը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում