ՎՎարդան Հովսեփյան

Ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վիրավորված վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վիրավորված վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Եղել է բեկորային վիրավորում` դիմապակու բեկորն է դիպել: Այդ բեկորը կհանեն, խնդիր չի լինի: Վիրավորումը ստացվել է հակառակորդի կողմից, որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ»,- նշել է Օհանյանը:

Քաղաքացիական տրակտորի վարորդը վիրավորում էր ստացել հոկտեմբերի 2-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում