ԼԼուսինե Մուրադյան

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Այո՛, Մարտի 1-ն էլ, Հոկտեմբերի 27-ն էլ պետք է բացահայտվեն, որովհետև մեր ժողովրդի վստահությունը պետության նկատմամբ, իրավական համակարգի, քաղաքական համակարգի նկատմամբ սկսվում է հենց այդ հարցերից, որովհետև հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է, այդտեղ է, որ փորձ է արվել սպանել պետականությունը: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման ժամանակ կազմակերպված քննարկման շրջանակում:

«Մեզ բոլորիս հայտնի է Հոկտեմբերի 27-ից հետոյի կառավարման շրջանի ամբողջ համակարգը, այդ քրեաօլիգարխիկ համակարգը, որը ձևավորվել և մինչև 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն իր կյանքն է վայելել»,- ասաց Արշակյանը:

Ավելի վաղ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել էր, որ Հոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը ակտիվ նախաքննության փուլում է, և որ այն իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում