ԼԼևոն Սարդարյան

Եղեգնաձորում ծեծի ենթարկված սպան բացել է աչքերը. ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Եղեգնաձորում ծեծի ենթարկված սպան բացել է աչքերը. ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Վայոց ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Սրա մասին հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Առավոտյան այցելել եմ նրան: Վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, այն արդեն մոտ 20 ժամ է, ինչ անջատված է: Նա դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է: Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ»,- ասել է Օհանյանը: Նա նաև նշել է, որ դեռ հայտնի չէ, թե ինքնուրույն շնչելուց հետո ո՞ր ռեֆլեքսները կվերականգնվեն:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում