Խոսող կոթողներ. Լուվր

Խոսող կոթողներ. Լուվր

Փարիզի կենտրոնում` Ռիվոլի փողոցում է գտնվում աշխարհի խոշորագույն գեղարվեստական թանգարաններից և  ճարտարապետական անկրկնելի կոթողներից մեկը՝ Լուվրը: Թանգարանի շենքը հիմնադրվել է Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսի հրամանով ՝ 1190-ին: Սկզբում այն Փարիզի պարիսպներից դուրս գտնվող հանգստավայր էր։ Լուվրի մի ճակատը ունի 400 մ երկարություն։ Որպես համեմատություն նշենք, որ նույնքան է Երեւանի Հյուսիսային պողոտան:

Լյուդովիկոս 15-րդի օրոք հսկա ամրոցը դարձավ թագավորական նստավայր։ Իսկ Ֆրանսիական հեղափոխությունից հետո այն վերածվեց համաշխահային նշանակության թանգարանի։ 1983-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի պատվերով Լուվրի պալատի Նապոլեոնյան  հրապարակի մեջտեղում կառուցեցին Լուվրի բուրգը, ինչը խառնաշփոթի ալիք բարձրացրեց հանրության մեջ։

Բուրգի վերգետնյա հատվածն ունի ընդամենը 21 մ բարձրություն, դրա կրկնակի չափով այն գտնվում է ստորգետնյա տարածքում։ Բուրգը  համարվում է մոդեռն ոճի շինություն, որը  կառուցվել է 666 ապակե  կտորներից, ինչի շնորհիվ էլ կտրուկ տարբերվում է միջավայրի ճարտարապետությունից։

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում