ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն դեմ չէ Իրանի միջուկային էներգիային. Վենս

ԱՄՆ-ն դեմ չէ Իրանի միջուկային էներգիային. Վենս

Միացյալ Նահանգները դեմ չէ Իրանի միջուկային էներգիայի ծրագրին, բայց պնդում է, որ Թեհրանը ուրան չհարստացնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նրանք կարող են ունենալ քաղաքացիական միջուկային էներգիա։ Մենք դեմ չենք դրան։ Այնուամենայնիվ, դուք չեք կարող ունենալ ուրանի հարստացման այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս միջուկային մարտագլխիկ ստանալ»,- ասել է Վենսը:

Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահը դրական է գնահատել Իրանի հետ բանակցությունների արդյունքը: «Մենք շատ գոհ էինք իրանցիների արձագանքից մեր ներկայացրած որոշ թեզերին»,- ընդգծել է Վենսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում