ՔՔրիստինա Մկրտչյան

Դաշտ գյուղում մեքենա է այրվել

Դաշտ գյուղում մեքենա է այրվել

Մայիսի 7-ին՝ ժամը 10:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Համերաշխության փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը: 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում