Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր

Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր

Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը քվեարկության երկրորդ փուլում ընտրվել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Նա ստացել է 325 ձայն: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 316 ձայն։

Քվեարկության առաջին փուլը տեղի էր ունեցել այսօր կեսօրին: Մերցը 

բավարար ձայներ չէր ստացել կանցլեր ընտրվելու համար։ Նրան կողմ էր քվեարկել 310 պատգամավոր, դեմ՝ 307-ը: 

Գերմանական ԶԼՄ-ները գրել էին, որ Ֆրիդրիխ Մերցի օգտին, հնարավոր է, չեն քվեարկել իր որոշ կուսակիցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում