ԼԼիլիթ Ասատրյան

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնն» արդիականացվում է. Փաշինյան

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնն» արդիականացվում է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում:

Վարչապետը առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նշվել է, որ ՀԱՊԱԿ արդիականացումը ներառում է 6 մասնաշենքի հիմնանորոգում՝ այդ թվում՝ հոգեբուժական մասնաշենքեր, վարչական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք և այլն։

Ներկայում ավարտված և վերազինված են թվով 3 մասնաշենք (1-ին հոգեբուժական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք, հսկիչ անցագրային կետ), ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայանը։ Իրականացված են նաև ավարտված մասնաշենքերի հարակից տարածքների բարեկարգումները։

1-ին հոգեբուժական մասնաշենքում իրականացվել է սեյսմազինվածության ավելացմամբ հիմնանորոգման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջությամբ հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ 1-ին մասնաշենքում տեղակայված են ընդունարանը, զինվորական բաժանմունքը, տղամարդկանց ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքները, բուժ․ անձնակազմի սենյակները։ ՀԱՊԱԿ մասնաշենքերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված է 4 մլրդ 688,9 մլն դրամի ներդրում, որից կատարված է 37,12 %-ը։

Տեխնիկական հագեցումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ 1-ին հոգեբուժական մասնաշենքի, խոհանոցի վերազինման և կահավորման համար հիմնադրամի կողմից նվիրատվության կարգով տրամադրել է 131 մլն դրամ:

Տեսանյութը՝ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում