Մերցը բավարար ձայներ չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար

Մերցը բավարար ձայներ չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար

Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միությունների դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը բավարար ձայներ չի ստացել Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար։ Բունդեսթագում քվեարկության առաջին փուլում Մերցին կողմ է քվեարկել 310 պատգամավոր, դեմ՝ 307-ը: Ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր 316 ձայն։

Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Բունդեսթագը կարող է նոր կանցլեր ընտրել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Եթե արդյունքում որևէ թեկնածու չհավաքի անհրաժեշտ քանակությամբ ձայներ, Գերմանիայի նախագահը կա՛մ պետք է կանցլերի պաշտոնում նշանակի վերջնական քվեարկության ընթացքում ամենաշատ ձայները հավաքած թեկնածուին, կա՛մ ցրի Բունդեսթագը և հայտարարի խորհրդարանական նոր ընտրությունների մասին:

ԶԼՄ-ները գրում են, որ Ֆրիդրիխ Մերցի օգտին, հնարավոր է, չեն քվեարկել իր որոշ կուսակիցները: Տեղեկությունը բարդ է ստուգել, քանի որ քվեարկությունը գաղտնի է եղել: Կոալիցիոն գործընկեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաստիացնում է, որ պահել է պայմանավորվածությունները:

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը, որի հետ պահպանողականները հրաժարվել էին կոալիցիա կազմել, և որն օրերս Գերմանիայում ճանաչվել է ծայրահեղական և հակասահմանադրական, կոչ է արել խորհրդարանի նոր ընտրություն անցկացնել: Կուսակցությունը նաև հորդորել է Մերցին հրաժարական տալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում