ԼԼիլիթ Ասատրյան

Աննախադեպ մի բան. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հայտարարության մասին

Աննախադեպ մի բան. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հայտարարության մասին

Ի պատասխան պատգամավորներին ուղղված նամակների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատել է, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հասնելու գործընթացն է: Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ այս պահին չունեն վարչապետի թեկնածու: 

«Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը, նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Նամակը ստորագրված է «Պատիվ ունեմ» խմբակցության բոլոր անդամների կողմից»,- նշել է Մամիջանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների հայտարարությանն արձագանքել է խորհրդարանի նախագահը:

«Բա ի՞նչ ենք անելու. քաշվանք. 5 պատգամավոր «Պատիվ ունեմ»-ից. գործընթացը սկսվել է: Աննախադեպ մի բան. «Պատիվ ունեմ» դաշինքը. չէի սպասում, անկեղծ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում