ԳԳոհար Սարգսյան

Հանդիպում՝ նվիրված 2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը

Հանդիպում՝ նվիրված 2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը

Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների դերը Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման և ի հայտ եկող մարտահրավերները հասցեագրելու գործում:

Ընդգծվել է, որ Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման նոր շրջանակային փաստաթուղթը լավ հարթակ է ձևավորում կողմերի միջև առավել արդյունավետ և համակարգված համագործակցություն ապահովելու համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է զարգացման գործընկերների հետ համագործակցությունը՝ Հայաստանի կարիքներից և առաջնայնություններից բխող թիրախային ծրագրերի իրականացման համար՝ ի նպաստ առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև բնական և այլ ճգնաժամերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու առումով կարևոր է ոչ միայն արդյունավետ քաղաքականությունների մշակումը, այլև անհրաժեշտ գործիքակազմի ու տեխնոլոգիաների տրամադրումը և կարողությունների ամրապնդումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում