ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն կարող է կրկնապատկել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Կուբիլիուս

ԵՄ-ն կարող է կրկնապատկել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Կուբիլիուս

ԵՄ երկրները կարող են զգալիորեն մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չկարողանա համոզել Վլադիմիր Պուտինին արագ դադարեցնելու պատերազմը, հայտարարել է ԵՄ պաշտպանության հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն մինչ օրս Կիևին տարեկան մոտ 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են տրամադրել, սակայն այդ միջոցները կարելի է ավելի արդյունավետ օգտագործել՝ դրանք ուղղելով անմիջապես ուկրաինական արտադրողներից ավելի էժան սպառազինություն գնելուն:

«Դա փաստացի կկրկնապատկի զենքի ծավալը, որը Ուկրաինան ստանում է նույն 40 մլրդ եվրոյի դիմաց։ Մեր աջակցության իրական արժեքը կհասնի մինչև 80 միլիարդ եվրոյի»,- գրել է Կուբիլիուսը X սոցիալական ցանցում:

Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ ԵՄ երկրներն Ուկրաինային օգնելու նոր գործիք ունեն, նրանք կարող են պաշտպանական վարկերն օգտագործել Կիևի համար ռազմական գնումները ֆինանսավորելու համար: «Ահա թե ինչպես կարող է իրականում գործել «Խաղաղություն ուժի միջոցով» բանաձևը։ Վարկերը ուժ են Ուկրաինայի համար»,- ընդգծել է Կուբիլիուսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում