ՄՄարիամ Մխիթարյան

Առաջին ընտրությունները Լիբանանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարից հետո

Առաջին ընտրությունները Լիբանանում՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարից հետո

Գրեթե 10 տարի անց լիբանանցիները մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը։ Այն առաջինն է Իսրայելի և «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման միջև հրադադարի համաձայնությունից հետո։

Քվեարկության առաջին փուլը սկսվել է կիրակի՝ Լեռնային Լիբանանի շրջաններում, ներառյալ Բեյրութի ավերված հարավային արվարձանները, որտեղ գտնվում են «Հըզբոլլահի» կենտրոնակայանն ու նրա ղեկավարության մեծ մասը, և որտեղ անցյալ տարի իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանվել էր խմբավորման վետերան առաջնորդ Հասան Նասրալլան:

Սպասվում է, որ «Հըզբոլլահը» և շիաների «Ամալ շարժում» կուսակցությունը կստանան ձայների մեծամասնությունը տեղական խորհուրդների ու քաղաքապետների ընտրություններում՝ Բեյրութի հարավային արվարձաններում:

Քաղաքապետարանի ընտրությունը պետք է տեղի ունենար մի քանի տարի առաջ, սակայն կառավարությունն այն երեք անգամ հետաձգել է, այդ թվում՝ բյուջետային միջոցների սղության պատճառով։

Ֆինանսական դժվարություններ ունեցող Լիբանանի կառավարությունը փորձում է միջազգային հիմնադրամներ ներգրավել երկրի վերականգնման գործընթացին, որը Համաշխարհային բանկի գնահատականներով՝ կարժենա ավելի քան 9,7 միլիարդ եվրո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում