ՄՄարի Կոստանյան

Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է. ՌԴ արտգործնախարար

Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է. ՌԴ արտգործնախարար

Սոչիում մեկնարկած «Վալդայ» համաժողովի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտությունից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե երկխոսությունն այսօր, ըստ էության,  չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ և ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ տեղի չունենան:

«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են, և դրանք շատ խոշոր չեն»,- նախօրեին ասել է Սերգեյ Լավրովը: Միաժամանակ ՌԴ արտգործնախարարն ավելացրել է, որ փոխարենը՝ բանակցություններում դարձյալ առաջխաղացում չկա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում