ՄՄայա Խաչատրյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է՝ հետագայում այն կանխարգելելու համար. Ֆրենկ Փալոուն

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է՝ հետագայում այն կանխարգելելու համար. Ֆրենկ Փալոուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ ՓալոՈՒնն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:

«Այսօր էլ ականատես ենք էթնիկ զտումների»,-հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը՝ ընդգծելով, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարևոր է՝  հնարավոր այլ ցեղասպանությունները կանխարգելելու համար:

Ի դեպ, Ֆրենկ Փալոունը Երևան է եկել Արցախից: «Լուրեր»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորմանը՝ կոնգրեսականը նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար դեռևս ապահովված չէ համապատասխան բարենպաստ մթնոլորտ, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը: Անդրադառնալով նաև Արցախի զարգացման հարցերին՝ անհրաժեշտ է համարել միասնական գործողությունների ու տնտեսական ծրագրերի իրականացումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում