Պետքարտուղարությունը՝ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում միջնորդության մասին

Պետքարտուղարությունը՝ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում միջնորդության մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունը, որ Վաշինգտոնը հրաժարվում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում միջնորդությունից:

Թեմի Բրյուսը հայտարարել է՝ եթե բանակցություններում առաջընթաց չլինի, ամերիկյան կողմի դերակատարման բնույթը կփոխվի, ինչի մասին բազմիցս ասել են ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը: 

«Որոշ լրատվամիջոցներ մեր հայտարարությունները ներկայացրել են որպես Ուկրաինայից կամ խաղաղության գործընթացից հրաժարվելու ազդանշան, դա ճիշտ չէ: Հիմա մենք միջնորդի դերում ենք: Սակայն եթե Մոսկվան և Կիևը ջանքեր չգործադրեն, հետ կքաշվենք: Դա չի նշանակում, որ հրաժարվում ենք հրադադարի հասնելու ցանկությունից», - մանրամասնել է պաշտոնյան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում