Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամու և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամու և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամու և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար: Ցամաքային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հնդկական կողմն օպերատիվ արձագանք է տվել:

Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամու և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին՝ դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը:

Կողմերը փոխադարձաբար փակել են իրենց օդային տարածքները: Սահմանային կրակոցների մասին տեղեկություններ են շրջանառվում: Մի քանի օր առաջ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է: Միևնույն ժամանակ Իսլամաբադից հայտնել են, որ կողմերը կապ են  պահպանում դիվանագիտական  խողովակներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում