ՄՄարիամ Մխիթարյան

Գերագույն ռադա է ներկայացվել ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը

Գերագույն ռադա է ներկայացվել ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը

Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադա է ներկայացրել բնական պաշարների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։

Դրանից բացի ներկայացվել նաև համաձայնագրի տեքստը։ «Կառավարությունը հույս ունի ստանալ խորհրդարանականների աջակցությունն այս համաձայնագրի արագ վավերացմանը»,- իր Telegram ալիքում գրել է վարչապետ Դենիս Շմիհալը։

Ավելի վաղ խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ վավերացման քվեարկությունը նախատեսվում է անցկացնել մայիսի 8-ին։

Ըստ համաձայնագրի՝ Կիևը նոր տարածքներում հանքանյութերի արդյունահանման նոր լիցենզիաներից և վարձակալություններից ստացված բոլոր եկամուտների 50%-ը կհատկացնի ստեղծվող երկկողմ ներդրումային հիմնադրամին։ ԱՄՆ-ն և Ուկրաինան հավասար ձայներ կունենան հիմնադրամի կառավարման գործում։ Համաձայնագիրը չի նախատեսում Ուկրաինայի ուղղակի պարտքային պարտավորություններ Միացյալ Նահանգների նկատմամբ։ Գործունեության առաջին 10 տարվա ընթացքում ֆոնդը շահաբաժիններ չի վճարելու և նրա ամբողջ եկամուտը վերաներդրվելու է Ուկրաինայում։ Ներդրումները կուղղվեն հանքանյութերի մշակմանն ու վերամշակմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը։ Շմիհալի խոսքով՝ համաձայնագիրն անժամկետ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում