ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համաձայնության կգա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում. Ժան-Նոել Բարո

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համաձայնության կգա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում. Ժան-Նոել Բարո

Եվրամիությունը պատրաստվում է ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին մայիսի 1-ին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Ես երեկ խոստացա հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմին, որ կփորձենք համակարգել պատժամիջոցների երկու փաթեթների թե՛ բովանդակությունը, թե՛ ժամկետները»,- ասել է Բարոն AFP-ի հետ հարցազրույցում։

​ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմն ավելի վաղ հայտարարել էր, որ 72 օրենսդիր աջակցել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագծին, որը կկիրառվի, եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններ վարել։

Հարցազրույցում Բարոն կտրուկ քննադատել է Ռուսաստանի նախագահին. «Այժմ միանգամայն պարզ է, որ Ուկրաինայում խաղաղության միակ խոչընդոտը Վլադիմիր Պուտինն է»։

«Ուկրաինան ընդունեց անվերապահ հրադադարի մասին առաջարկը և երեկ Միացյալ Նահանգների հետ կնքեց կարևոր հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը ոչ մի ջանք չի գործադրել, ոչ մի նշան չի ցույց տվել, որ պատրաստ է հրադադարի կամ խաղաղության»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ժան-Նոել Բարոն չի բացառել, որ Փարիզը կարող է տնտեսական համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում