ԳԳոհար Սարգսյան

Սարյան փողոցում պայթյունի հետևանքով վնասվել է 5 տրանսպորտային միջոց

Սարյան փողոցում պայթյունի հետևանքով վնասվել է 5 տրանսպորտային միջոց

Մայիսի 1-ին՝ ժամը 19:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։

Պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուս քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են մյուս գազի բալոններից առկա արտահոսքը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված 5 տրանսպորտային միջոց։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից 1Lurer.am-ին տեղեկացրել էին, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։ Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ կան տուժածներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում