Իրանը մեկնաբանել է ամերիկյան նոր պատժամիջոցները

Իրանը մեկնաբանել է ամերիկյան նոր պատժամիջոցները

Թեհրանից մեկնաբանել են Վաշինգտոնի նոր պատժամիջոցները, որոնք տարածվում են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում գործող յոթ կազմակերպության վրա՝ իրանական նավթի վաճառքով զբաղվելու համար: Իրանական կողմին անհանգստացնում է, որ պատժամիջոցները սահմանվել են միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը «թշնամական, անօրինական, դաժան և անմարդկային» է որակել Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը: ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը։ Էսմայիլ Բաղաեին համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը ցանկանում է ճնշում գործադրել Իրանի վրա:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի նպատակն է դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների անօրինական արտահանումը: Մարկո Ռուբիոն պնդել է, թե Իրանը նավթի վաճառքից ստացված եկամուտներն օգտագործում է «ապակայունացնող և ահաբեկչական գործունեության ֆինանսավորման համար»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում