ԼԼուսինե Մուրադյան

Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

 
ՔԿ-ից հայտնում են, որ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
 
1Lurer.am-ի տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ 2 անձինք են ակտիվիստ Արթուր Չախոյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: 
 
Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ 
 
1lurer.am-ի տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում