Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները, վաղ թե ուշ, անպայման կվերականգնվեն. Պուտին

Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները, վաղ թե ուշ, անպայման կվերականգնվեն. Պուտին

Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները, վաղ թե ուշ, անպայման կվերականգնվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ «իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան Հայրենական պատերազմի ժամանակ»:

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է գործակցի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում համախոհների հետ: «Նրանք շատ են, հարկավոր է համատեղել ջանքերը»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը։

Խոսելով մարտի դաշտում իրավիճակի մասին՝ Պուտինը կրկնել է, որ Կուրսկի մարզը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ուկրաինական փոքրաթիվ ուժեր կան, որոնք այժմ թաքստոցներում են, ռուսական կողմը նրանց առաջարկում է հանձնվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում