ԳԳոհար Սարգսյան

Լիլիթ Մակունցը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին ամփոփ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

Լիլիթ Մակունցը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին ամփոփ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները

Ապրիլի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, վերջերս ստորագրված ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրության դերը երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում