ՎՎարդան Հովսեփյան

Ամերիկյան սերիալում պատկերվել է Թուրքիայի մասնատված քարտեզը

Ամերիկյան սերիալում պատկերվել է Թուրքիայի մասնատված քարտեզը

Ամերիկյան Netflix ընկերության «Լրտես» (SPY) հեռուստասերիալը Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել։

Հեռուստասերիալի դրվագներից մեկում նկատվել է մի քարտեզ, որտեղ Թուրքիայի տարածքը մասնատված է։ Նկատելի է, որ Թուրքիայից անջատված է երկրի հարավարևելյան հատվածը: 

Թուրքական ԶԼՄ-ները, Netflix-ին մեղադրելով հակաթուրքական դիրքորոշման համար, հիշեցնում են, որ  «13 պատվիրաններ» սերիալում «Թուրքիան նույնպես թիրախավորվել էր». այդ սերիալը ևս նկարահանվել էր Netflix-ի կողմից։ Սերիաներից մեկում պատկերված էին եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, հերոսներից մեկն էլ թուրքերին անվանել էր «բարբարոսներ և մարդասպաններ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում