Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՔՔրիստինա Մկրտչյան

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

Նեպալում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելին։ Նեպալում ՀՀ դեսպանը հանդես է եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Առանձնազրույցի ընթացքում Նեպալի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին, ով իր հերթին անդրադարձել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում փոխշահավետ գործակցությանն ու հետագա նախաձեռնությունների իրականացմանը: Հանդիպմանը ներկա են եղել Նեպալի ԱԳ նախարարը, նախագահի միջազգային հարաբերությունների խորհրդականը, բանակի գլխավոր շտաբի պետը, ԱԳՆ քարտուղարը (նախարարի առաջին տեղակալ), նախագահի աշխատակազմի քարտուղարը և այլ պաշտոնատար անձինք:
 
Ապրիլի 29-ին դեսպան Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Նեպալի ԱԳՆ արարողակարգի գլխավոր վարչության պետին:

Վահագն Աֆյանն այցելել է նաև Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսության տարածք, ծանոթացել համապատասխան գործունեության ծավալման հնարավորություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում