Թբիլիսին ունի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ. Վոլսկի

Թբիլիսին ունի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ. Վոլսկի

Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան հայտարարել է, որ Հայաստանը շատ կարևոր հարևան է Վրաստանի համար։ 

«Մեզ կապում է ռազմավարական գործընկերությունը, ուստի նման բարձր մակարդակի այցելությունները շատ կարևոր են։ Ինչպես գիտեք, տարածաշրջանում շատ կարևոր գործընթացներ են ընթանում, և այս ֆոնին նման այցելությունները, և մասնավորապես այս այցը, ավելի մեծ նշանակություն են ստանում»,- նշել է Դարսալիան:

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ևս կարևորել է Վրաստանի նախագահի այցերը Բաքու և Երևան։ Նրա խոսքով՝ Թբիլիսին ունի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված երկիր:

Անդրադառնալով Վրաստանի նախագահի Հայաստան այցին՝ Վոլսկին շեշտել է, որ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումը կառավարության համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող ոլորտ է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում