ԿԿարմեն Ղուկասյան

Ապրիլի 28-29-ը բացահայտվել է 114 հանցագործություն. ՆԳՆ

Ապրիլի 28-29-ը բացահայտվել է 114 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը:

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 10 դեպք՝ խարդախության.
  • 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի.
  • 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության.
  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու.
  • 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և զենք-զինամթերքի առգրավման.
  • 4-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու խուլիգանության:

Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից փախուստի, սպանության նախապատրաստության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք.
մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք:

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. 

անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով` 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում