ԼԼիլիթ Ասատրյան

Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա. վարչապետը՝ Տալլինից ստացած տպավորությունների մասին

Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա. վարչապետը՝ Տալլինից ստացած տպավորությունների մասին

Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։

 

Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։

 

Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում