ՆՆարե Ոսկանյան

ՀՀ բնակչությունը 1991թ. մինչև 2019թ. նվազել է շուրջ 17 տոկոսով

ՀՀ բնակչությունը 1991թ. մինչև  2019թ. նվազել է շուրջ 17 տոկոսով

Ազգային վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության և հանրության վիճակագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի փոխանցմամբ՝ «Քանի որ 1991թ. մեր երկրի բնակչությունը եղել է ավելի քան 3.5 մլն, իսկ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 մլն 965 հազար, ուստի՝ բնակչության թվաքանակի շուրջ 17 տոկոս նվազում է արձանագրվել»:

Նվազումը շատ ավելի մեծ  է եղել Լոռու մարզում՝ գրեթե 42 տոկոս, հաջորդը Շիրակի մարզն է, որտեղ բնակչության թվաքանակի շուրջ 30 տոկոս նվազում է արձանագրվել, իսկ Վայոց ձորի մարզում հիշյալ թիվը նվազել է մոտ 20 տոկոսով: ԱՎԿ-ի տվյալներով՝ 1991-2011թթ. Հայաստանի բնակչությունը բնական ճանապարհով հավելաճ է գրանցել շուրջ 400 հազարով, ինչը որոշ չափով մեղմել է նույն ժամանակահատվածում գրանցված արտագաղթը՝ շուրջ 950 հազար: 2012-2018 թթ. Հայաստանում բնական հավելաճը եղել է 92 հազար, արտագաղթը՝ 150 հազար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում