Ռուբիոն և Իրաքի փոխվարչապետը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Ռուբիոն և Իրաքի փոխվարչապետը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Իրաքի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնին։

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում Իրաքի ինքնիշխանության կարևորությունը։ Ռուբիոն բարձր է գնահատել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և կառուցողական երկխոսությանը նպաստելու ուղղությամբ Իրաքի գործադրած ջանքերը։

Անդրադարձ է եղել Միացյալ Նահանգների և Իրաքի միջև տնտեսական գործակցության զարգացման, առևտրի և ներդրումների ավելացման հեռանկարին։ Պետքարտուղարը հիշեցրել է, որ օրերս Բաղդադը հյուրընկալել է ԱՄՆ առևտրային առաքելությունը: Արդյունքում ամերիկյան ընկերությունների հետ միլիարդավոր դոլարների համաձայնագրեր են կնքվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում