Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Թրամփ

Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն. Թրամփ

Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են համաձայնության հասնելուն, հաջողությունը, կարծես, մոտ է՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերն այժմ պետք է հանդիպեն ամենաբարձր մակարդակներով։

«Հիմնական կետերի մեծ մասը համաձայնեցված է։ Դադարեցրե՛ք արյունահեղությունը հենց հիմա։ Մենք էլ կնպաստենք այս դաժան և անիմաստ պատերազմի դադարեցմանը»,- Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հավելել է, որ երեկ իր բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն արդյունավետ է եղել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը բողոքել է, որ Կիևը դեռևս չի ստորագրել Վաշինգտոնի հետ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը։

«Հուսով եմ՝ այն կկնքվի անմիջապես»,- շեշտել է Թրամփը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում