ԳԳոհար Սարգսյան

Ցանկանում ենք տեսնել ԱՄՆ պատրաստակամությունը՝ հասնել արդար համաձայնության. Իրանի ԱԳՆ

Ցանկանում ենք տեսնել ԱՄՆ պատրաստակամությունը՝ հասնել արդար համաձայնության. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում անուղղակի բանակցությունների ժամանակ տեսնել ԱՄՆ պատրաստակամությունը՝ հասնել արդար և իրական համաձայնության։ Այս մասին հայտարարել է Իսլամական պետության պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաեին։

«ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը Մասկատ են ժամանել՝ Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ անցկացվող իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար։ Մենք վճռական ենք պաշտպանել իրանցի ժողովրդի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիան կիրառելու օրինական և լեգիտիմ իրավունքները, միաժամանակ մենք պատրաստ ենք ողջամիտ քայլեր ձեռնարկել մեր միջուկային ծրագրի՝ բացառապես խաղաղ նպատակներով կիրառման վերաբերյալ երաշխիքներ տրամադրելու համար։ Իրանցի ժողովրդի դեմ անօրինական և անմարդկային պատժամիջոցների կիրառման օբյեկտիվ և արագ դադարեցումը մեզ համար առաջնահերթություն է։ Մնում է տեսնել՝ որքանով է լրջորեն տրամադրված մյուս կողմը և պատրաստ է արդյոք արդար և իրական համաձայնության»,- X-ի իր էջում գրել է Բաղաեին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում