ՎՎահե Դավթյան

Սամբիստ Արշակ Բեկչյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Սամբիստ Արշակ Բեկչյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ Արշակ Բեկչյանը դարձել է փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Սամբոյի ֆեդերացիան։
 
79կգ քաշային Սամվել Ղազարյանը, 98 կգ Էրիկ Սաղաթելյանը և +98 կգ Արսեն Հայրապետյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
 
Հիշեցնենք՝ Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ էր նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Հայաստանի մեծահասակների հավաքականը ԵԱ-ում ելույթներն ավարտել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալներով: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ) և մարզական սամբոյի ներկայացուցիչ Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում